Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսել են հատուկ բանկային քարտ թողարկել ուխտագնաց մուսուլմանների համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հարավաֆրիկյան Bidvest Bank-ն այսուհետ հաջ (ուխտագնացություն) մեկնող մուսուլմաններին կտրամադրի «համաշխարհային արժույթի քարտ» (World Currency Bank), որը կլինի սաուդական ռիալով: Վճարման այս միջոցի շնորհիվ հարավաֆրիկացի ուխտագնացներն այլևս ստիպված չեն լինի իրենց հետ կանխիկ գումար վերցնել և կտնտեսեն փոխարժեքի վրա. նախկինում նրանք ստիպված էին ռանդը փոխել դոլարի, ապա՝ ռիալի:
Բացի ռիալից՝ քարտը կտրամադրի փոխարժեքի շահավետ կուրսեր՝ ռանդից ԱՄՆ, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի դոլարներ, ինչպես նաև բրիտանական ֆունտ, չինական յուան, ճապոնական իեն, շվեյցարական ֆրանկ և այլն:
Հաճախորդները կկարողանան իրենց հաշվեկշիռը ստուգել SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի միջոցով:






































