Չինացի հաքերները կոտրել են Gmail փոստի մի քանի հարյուր փոստարկղեր: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Google ընկերության տարածած հաղորդագրությանը:
Google-ում նշում են, որ «ջարդված» փոստարկղերը պատկանել են այդ թվում նաև ամերիկյան բարձրաստիճան պաշտոնայների և քաղաքական գործիչների:
Google-ում նաև տեղեկացրել են, որ այս հարձակումը կապ չունի 2009-2010 թթ. տեղի ունեցած ավելի լուրջ միջադեպի հետ, որի հետևանքով հազարավոր փոստարկղեր էին «ջարդվել»: Հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փոստարկղերի տերերը տեղեկացվել են հարձակման վերաբերյալ:








































