Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Իրանում հերքել են նախագահի կողմից Հոլոքոստը ճանաչելու փաստը

Իրանական Fars գործակալությունը հաղորդել է, որ CNN ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավարը խեղաթյուրել է Իսլամական Հանրապետության կողմից Հոլոքոստի փաստը ճանաչելու մասին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մեկնաբանությունը:

Գործակալությունը ներկայացրել է Ռուհանիի հայտարարության հստակ թարգամությունը, որը խեղաթյուրվել և կրճատվել էր CNN-ի աշխատակցի կողմից, ինչի հետևանքով համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իրանը ճանաչել է Հոլոքոստի փաստը:

«Ինչպես նախկինում ասել եմ, ես պատմաբան չեմ: Միայն պատմաբանները պետք է հստակ սահմանում տան, ձևակերպեն և մեկնաբանեն պատմական իրադարձությունը: Սովորաբար մենք դատապարտում ենք ցանկացած հանցագործություն մարդկության դեմ, որը կատարվել է քաղաքակրթության պատմության ցանկացած փուլում: Դա վերաբերում է նաև նացիստական հանցագործություններին՝ ընդդեմ հրեաների և այլ ժողովուրդների: Մենք դատապարտում ենք ցեղասպանությունը և հանցագործությունը, եթե դրանք մեր օրերում կատարվում են ցանկացած ժողովրդի և դավանանքի դեմ: Հետևաբար այն, ինչ արել են նացիստները, պետք է դատապարտվի: Սակայն պատմական փաստերին, որոնց մասին դուք խոսում եք, պետք է սահմանում տան միայն պատմաբանները և հետազոտողները: Ես պատմաբան չեմ» ,- գործակալության փոխանցմամբ՝ իրականում այսպես է եղել պատասխանն այն հարցի, թե արդյոք Ռուհանին ճանաչո՞ւմ է Հոլոքոստը:

Հարկ է նշել, որ ավելի ուշ ամերիկյան մեկ այլ հեռուստաընկերության՝ NBC News-ի թղթակիցը Իրանի նախագահից ևս խնդրել է կիսվել իր տեսակետով Հոլոքոստի վերաբերյալ: Այս անգամ Ռուհանին զերծ է մնացել գնահատականներից՝ հայտարարելով, որ ինքը պատմաբան չէ, քաղաքական գործիչ է:

«Մեզ համար կարևոր է, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները զարգանան և ավելի մոտ դառնան իրար, որպեսզի հնարավոր լինի կանխել ագրեսիան և անարդարությունը»,- ընդգծել է Ռուհանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում