Աշխարհում ամենամեծ լեռնադահուկային համալիրը՝ Նիդերլանդների Snowworld-ը, իր կենտրոնի նմանությամբ կենտրոն կկառուցի Ֆրանսիայում: Այն չափերով քիչ փոքր կլինի նիդերլանդականից:
2016թ. արդեն Ֆրանսիայում հնարավոր կլինի դահուկներով կամ սնոուբորդով սահել տարին 365 օր:
Ներկայումս բանակցություններ են վարվում նիդերլանդական ու ֆրանսիական կողմերի միջև ադմինիստրատիվ մակարդակով, հայտնում է Quotidien du Tourisme-ը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել մի քանի դահուկային ճանապարհ, որոնցից ամենաերկարը կլինի մոտ 300 մ, ճոպանուղի, հյուրանոց և մի քանի ռեստորան:











































