Wednesday, 17 06 2026
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից

Ռուսաստանի գործողությունները՝ ԵՄ-ում Լիտվայի նախագահության հիմնական սպառնալիք

Եվրամիության նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության շրջանի հիմնական սպառնալիքները կապված են Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների հանդեպ Ռուսաստանի գործողությունների հետ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը ասել է Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտոս Յոդկան: 

Լիտվայի նախագահությունը շարունակվելու է մինչև տարեվերջ:

«Բոլոր սպառնալիքները կապված են նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ: Եվրամիության այդ ծրագրի նպատակն է վեց գործընկերներին ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ, արդարադատությամբ մոտեցնել Եվրամիությանը», – լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահը՝ նշելով, թե որքան մոտենում է գագաթնաժողովը, այնքան հստակ է դառնում, որ Վիլնյուսում, ամենայն հավանականությամբ, Եվրամիության և Ուկրաինայի միջև կստորագրվի Ասոցացման համաձայնագիրը: Բավական լավ են գործերը Մոլդովայի և Վրաստանի հետ, ասել է Բենեդիկտոս Յոդկան՝ միաժամանակ նշելով, թե որքան մոտենում են Եվրամիության տեսանկյունից դրական որոշումները, այնքան ուժեղանում են հարևան երկրների նկատմամբ շանտաժները:

Նա բերել է Հայաստանի օրինակը՝ ասելով․ – «Հայաստանը միանում է Ռուսաստանի հետ Մաքսային միությանը, չնայած Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից մեկն էր, սակայն հիմա դուրս մնաց այդ վեց երկրների ցանկից հենց ռուսական շանտաժի պատճառով»:

«Հայաստանի տնտեսությունը շատ է կախված Ռուսաստանից, իր տարածքում տեղակայված է ռուսական ռազմակայան», – նշել է Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ մեկ անգամ ևս շեշտադրելով, որ սպառնալիքները շատ հստակ են՝ խանգարել Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ դրան են ուղղված բոլոր հիմնական սպառնալիքները:

Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստից հետո հանձնաժողովի նախագահի ու լրագրողների զրույցի մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: Նիստում Լիտվայի արտգործնախարարության և Ազգային անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Եվրամիությունում Լիտվայի նախագահության շրջանի սպառնալիքները:

Հիշեցնենք՝ նախատեսվում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Եվրամիության և Ուկրաինայի միջև կստորագրվի Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիրը, իսկ Վրաստանն ու Մոլդովան կնախաստորագրեն համապատասխան համաձայնագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում