ՀՀ կառավարության մոտ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն այսօր իրենց ակցիան անցկացրին ոչ թե կառավարության շենքի դիմաց, այլ Հանրապետության հրապարակի կենտրոնում՝ գորգի վրա:
Բանակում սպանված զինծառայողների ծնողները՝ Անահիտ Մկրտչյանը, Իրինա Ղազարյանը, Նանա Մուրադյանը և Գոհար Սարգսյանը, պնդում են, որ իրենց զավակներին սպանել են, և մինչ օրս նրանց սպանությունը չի բացահայտվել:
«Իմ որդու քրեական գործը 4 դատախազություն է անցել, արդեն 21-րդ քննիչն ա մասնակցում: Հիմա եթե չի բացահայտվում այսքանից հետո, կարո՞ղ եմ ասել, որ ամբողջ համակարգը հովանավորում է հանցագործներին: Կարո՞ղ եմ ասել, որ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը հովանավորում են մարդասպանին, որն իրենց մարտական ընկերն է»,- ասաց 2001 թվականին սպանված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































