Թուրքիայում աշխատանքից հեռացվել են ավելի քան 7000 ոստիկաններ, պետաշխատողներ և ակադեմիկոսներ։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ նման որոշումը կայացվել է երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի տարելիցի նախօրեին:
Հեղաշրջման փորձից մինչ օրս Թուրքիայում ավելի քան 150 հազար պաշտոնատար անձ է հեռացվել։ Եվս շուրջ 50 հազար մարդ ձերբակալվել է։










































