Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է իր իրանցի գործըկներոջ՝ Հասան Ռուհանիի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հանդիպմանը Գյուլը նշել է, որ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը չափազանց կարևոր է տարածաշրջանում հակամարտությունների ֆոնի վրա, մասնավորապես, երկրները պետք է ակտիվացնեն ջանքերը սիրիական հակամարտության լուծման համար:
Նա նաև նշել է, որ Իրանի հայտարարություններն Արևմուտքի վերաբերյալ վերջին ժամանակներս ավելի դրական բնույթ են ստացել, ինչը լավ ազդեցություն կթողնի Իրանի և Արևմուտքի երկրների միջև բանակցությունների վրա:
«Անկարան հույս ունի, որ Իրանի չի փոխի իր ներկայիս դիրքորոշումն Արևմուտքի հետ բանակցություններում, և դա կհամապատասխանի ինչպես իրանցի ժողովրդի, այնպես էլ երկրի կառավարության շահերին»,- ասել է Գյուլը:
Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը:











































