Աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ամուսնանում է: Նրա ընտրյալը Ելենա Ռիստիչն է, ում հետ թենիսիստը հանդիպում է արդեն մի քանի տարի:
«Ծանոթացեք հարսնացուիս և ապագա կնոջս հետ: Ես երջանիկ եմ: Շնորհակալ եմ բոլորին` շնորհավորանքների համար»,- գրել է Ջոկովիչը Twitter-ի իր էջում և հրապարակել Ռիստիչի լուսանկարները:
Ավելի վաղ Ջոկովիչը հայտնել էր, որ Ֆեդերերը հոգեբանական կայունություն է ձեռք բերել` ամուսանանլուց հետո:






































