Պերուում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը լուրջ ավերածություններ չի առաջացրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Արեկիպա մարզի Կարավելի քաղաքում երկրաշարժը մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացրել է մի քանի շինություն: Դեռևս հայտնի չէ՝ զոհեր կա՞ն, թե՞ ոչ: Ժամանակավորապես դադարեցվել է Cerro Verde ընկերության հանքի աշխատանքը, որը ներկայում վերսկսվել է:
Ցնցումները զգացվել են երկրի մայրաքաղաք Լիմայում, որը տեղակայված է էպիկենտրոնից 313 կմ հեռավորության վրա, և Չիլիի հյուսիսում: Տվյալ շրջաններում ավերածությունների մասին չի հաղորդվում:






































