Thursday, 11 06 2026
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը

Թուրքերը հասկանում են, որ ջինը շշից արդեն դուրս է եկել. Սարգիս Հացպանյան

Թուրք վերլուծաբանների մտահոգությունը, որ Ցեղասպանության հետնորդները կարող են թուրքական պետությունից պահանջել իրենց նախնիների գույքը, տեղին է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Թուրքերի հետ վերջին հանդիպումներից կարող եմ եզրակացնել, որ նրանք ակամայից օգնելու են մեզ ինչ-որ ձևով ներկայացվածություն ունենալ այդ երկրում: Վկայությունը երկկողմ համաժողովներն են, երգի-պարի խմբերի հրավերները և այլն: Սա նրանց քայլն է՝ ուղղելու ժամանակին թույլ տված ստրատեգիական սխալները»,- ասաց նա:

Արա Պապյանի խոսքով՝ մենք՝ հայերս, Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս պետք է շեշտենք ոչ թե պահանջատիրության, այլ տարածքային ամբողջականության մասին՝ առաջնորդվելով Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով:

Ասուլիսի մյուս բանախոս, թուրքահայ Սարգիս Հացպանյանն էլ իր հերթին նկատեց, որ թուրքական կադաստրը դեռ 2005 թվականին հայտարարել էր իր քաղաքացիների գույքային փաստաթղթերը օսմաներենից ժամանակակից թուրքերենով թարգմանելու մտադրության մասին, սակայն այդ որոշումը կյանքի չկոչվեց:

«Իշխանությունները հայտարարեցին, որ սա երկիրը փլուզող քայլ կլինի, քանի որ այդ դեպքում ի հայտ կգան բազմաթիվ հայապատկան հողեր, գույք: Ես էլ ունեմ սեփականության այդ վկայականից: Դրանով փաստվում է, որ Թուրքիայում միակ նավթահորի տարածքը պատկանում է մեզ՝ Հացպանյաններիս»,-ասաց նա:

Սարգիս Հացպանյանի խոսքով՝ թուրքերը հասկանում են, որ ջինը շշից արդեն դուրս է եկել: «Միաժամանակ այդ երկրում քիչ չեն մարդիկ, ովքեր պարզելով, որ իրենց տունը կամ հողը 1915 թվականից առաջ պատկանել են Թուրքիայում բնակված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ցանկություն են հայտնում հրաժարվել դրանց հանդեպ ունեցած սեփականատիրական իրավունքներից»,- ասաց Սարգիս Հացպանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում