Թրամփն ու Մակրոնը Ռուսաստանի հետ համագործակցության կոչ են արել՝ չնայած տարաձայնություններին։ Տարաձայնությունները չպետք է խանգարեն Ռուսաստանի հետ երկխոսությանը՝ հայտարարել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ։
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարևոր են Մերձավոր Արևելքում անկայունության և ահաբեկչական սպառնալիքի աճի պայմաններում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն է հրավիրել ռուս գործընկերոջ հետ երկկողմ հանդիպումների օգուտի վրա՝ օրինակ բերելով հուլիսի 7-8-ը «Մեծ քսանյակի» համբուրգյան գագաթնաժողովում Պուտինի հետ հանդիպումը։ Թրամփի կարծիքով՝ հենց շնորհիվ այդ հանդիպման հաջողվեց պայմանավորվել Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման շուրջ։ Այս մասին հայտնում է RBC-ն։









































