ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Ֆերբենքս միջազգային օդանավակայանը փակել է ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհներից մեկը Apple Maps-ի տոպոգրաֆիկ ծրագրի սխալի պատճառով, որը վարորդին հասցրել է օդանավակայանի տարածք՝ հաղորդում է BBC-ն:
Օդանավակայանի ներկայացուցիչը հաղորդել է, որ վերջին երեք շաբաթներին երկու վարորդ հայտնվել են օդանավակայանի տարածքում՝ թռիչքուղում, հետևելով նավիգատորների ցուցումներին:
Օդանավակայանի աշխատակազմը տեղի դատախազի միջոցով դիմել է Apple ընկերությանը՝ պահանջելով շտկել քարտեզներում առկա անճշտությունը, իսկ մինչ այդ ջնջել օդանավակայանի քարտեզները ծրագրից: Ընկերությունը խոստացել է թերությունը շտկել մինչև չորեքշաբթի, սակայն երբ BBC-ի թղթակիցը փորձարկել է ծրագիրը, սխալը կրկնվել է:
Օդանավակայանում այժմ հատուկ պատնեշներ են տեղադրվել, որոնք խոչընդոտում են մուտքը թռիչքուղի:











































