Իտալիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ֆիորենտինա»-ի դեմ խաղից առաջ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին նշել է, որ առաջիկա խաղը հերթական ստուգումը կլինի իր սաների համար: Երկու ակումբները 10-ական միավոր են վաստակել 4 խաղերից հետո:
«Ֆիորենտինա»-ն ընդհանրապես նման չէ մեր նախորդ մրցակիցներին` «Յուվենթուս»-ին և «Սասուոլո»-ին: Այդ պատճառով մեզ հերթական փորձությունն է սպասում:
Նշեմ, որ Մարիո Գոմեսի բացակայության պատճառով բարդ է ենթադրել, թե ինչպիսի մարտավարություն կընտրի «Ֆիորենտինա»-ն»,- Tmw-ն մեջբերում է Մացարիի խոսքերը:





































