ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և աջակցում սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու նախաձեռնությունը:
Պուտինին կարելի է վստահել, քանի որ ԱՄՆ-ի հետ նախկին պայմանավորվածություններում նա պահել է խոսքը՝ հայտարարել է Քլինթոնը CNN-ին տված հարցազրույցում:
«Պետք է տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները… Նման գործերում պետք է աշխատել լավագույն արդյունքի համար և սպասել վատագույնին: Սակայն ես կարծում եմ, որ սոսկալի սխալ կլիներ հնարավորությունից չօգտվելը»,- ասել է Քլինթոնը:
«Ընդհանուր առմամբ՝ Պուտինը շատ խելացի է»,- եզրափակել է նա:









































