Monday, 29 06 2026
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

2018-ի «զոհաբերության» ցուցակը

2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության, նոր վարչապետի և կառավարության նշանակման, Սերժ Սարգսյանի հետագա կարգավիճակի հարցերը Հայաստանում քննարկվում են ներիշխանական ուժերի հարաբերակցության շրջանակում, թե ինչպիսին կլինի բևեռների դասավորությունն ու լծակների վերաբաշխումը: Խնդիրը սակայն ունի մեկ այլ հետաքրքրական ասպեկտ՝ գինը: Այսինքն՝ ցանկացած հանգուցալուծում, որ տեղի կունենա 2018-ին, և առավել ևս, որը կենթադրի Սերժ Սարգսյանի որևէ կարգավիճակով իշխանության պահպանում, ունենալու է գին: Ինչպիսին է լինելու այդ գինը, ով է այն վճարելու: Դա մի հարց է, որը հրապարակային քննարկման կամ չի ենթարկվում, կամ շատ քիչ, գրեթե աննշան։ Մինչդեռ այդ հարցը երևի թե ամենակարևորների թվում է, իսկ իշխանության համակարգում գուցե նույնիսկ ամենակարևորը:

Այն հայտարարությունները, որ հնչում են իշխանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչների շուրթերից, թե իրենք միասնական թիմ են, իսկ առաջնորդն էլ բոլոր դեպքերում լինելու է Սերժ Սարգսյանը, իրականում առերևույթ են պարունակում ինքնավստահություն և սեփական ուժերի հանդեպ հավատ, հեռանկարի հանդեպ դրական սպասում: Իրականում, ներքուստ, այսինքն՝ հոգեբանական շերտերում, իշխող համակարգի այդ ներկայացուցիչներն ամենևին ինքնավստահ չեն, անգամ Սերժ Սարգսյանի առաջնորդության մասին պնդումներում: Բանն այն է, որ բոլորին հուզում է առանցքային հարցը՝ ով է վճարելու այդ առաջնորդության գինը: Այդ առաջնորդությունն այս կամ այն տարբերակով պահանջելու է թե՛ հանրային՝ ներքին, թե՛ արտաքին լեգիտիմության որոշակի պաշար, նվազագույն դրական աստիճանով: Այդ պաշարն ապահովելու համար Սերժ Սարգսյանը պետք է կատարի թե՛ ներքին, թե՛ արտաքին որոշակի քայլեր, զուգորդված, նաև հնարավոր է մեկը մյուսից բխող: Ինչպիսին պետք է լինի այդ քայլերի տրամաբանությունը:

Պարզ է, որ տրամաբանությունը պետք է բխի թե՛ հանրային, թե՛ արտաքին սպասումներից: Սպասումներ որպես այդպիսին թե՛ հասարակությունը, թե՛ նաև Հայաստանի արտաքին գործընկերները երևի թե չունեն վաղուց, սակայն բոլոր դեպքերում, կա նվազագույն «բազային» մի շեմ, որն առկա է այսպես, թե այնպես: Այդ շեմը կազմված է վաղուց հայտնի շեշտադրումներից, որոնց առանցքում կոռուպցիայի դեմ պայքարը, ինչն անկասկած ենթադրում է գործողությունների լայն և ամենատարբեր դիապազոն: Ընդ որում, այստեղ ոչ միայն հետաքրքիր էր կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի ստեղծումն ու դրան նաև ընդդիմության կողմ քվեարկելը, այլ նաև օրերս Սերժ Սարգսյանի այցը դատախազություն՝ այդ կառույցի աշխատողի օրվա առիթով, և այնտեղ հնչած ելույթն ու դրանում առկա շեշտադրումները նոր համակարգում դատախազության դերի կապակցությամբ: Դրա ուշագրավ շարունակությունն էր նախօրեին խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Կոստանյանի ելույթը, որում նա հատուկ ընդգծեց այն, ինչը մենք նկատել էինք նախորդ հոդվածներում՝ Սերժ Սարգսյանի այցը դատախազություն, այդ կառույցի օրվա առիթով: Սարգսյանը դրանով հատուկ ընդգծել էր դատախազության և ընդհանրապես իրավապահ համակարգի դերն իր առաջիկա պլաններում: Գևորգ Կոստանյանը՝ նախկին գլխավոր դատախազը, ԱԺ-ում գլխավոր դատախազության տարեկան հաշվետվության նախօրեին տեղի ունեցած քննարկմանը մատնացույց արեց այդ հանգամանքը:

Սերժ Սարգսյանը ձևավորում է այն գործիքակազմը, որն անկախ իշխանության մեջ իր ապագա կարգավիճակի աստիճանից, կստեղծի որոշակի հնարավորություն ներքին ու արտաքին լեգիտիմության ուղղությամբ քայլեր կատարելու համար: Իսկ այդ քայլերը լինելու են հենց իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի տիրույթում, այսինքն՝ միտված են լինելու հանրային «ճաշակը» բավարարելուն: Սերժ Սարգսյանն ի վերջո հենց այդպես է աշխատել տասը տարի, այս կամ այն դրվագում փորձելով այդպիսի լուծումներով լիցքաթափել հանրային լարումն ու բավարարել «տեսարանների» հանրային պահանջարկը նվազագույն չափով, հատկապես, որ չի ստացվել բավարարել հացի պահանջարկը: Այդ օրինակների ցանկը բավականին լայն է:

Իհարկե շատ փոքր է այն ցանկը, որում ներառվածները չեն արժանացել «ներման», սակայն «ներումը» թույլ մխիթարություն է, քանի որ ամենևին չի նշանակում լիարժեք վերականգնում: Առավել ևս, որ դա էլ երաշխավորված չէ: Այսինքն՝ եթե անգամ ներքին ու արտաքին լեգիտիմության հարցում կատարվող «տեսարանային դիվանագիտությունը» ունի շատ կարճաժամկետ դրվագներ, դա չի կարող հանգստացնել համակարգին, առավել ևս Սերժ Սարգսյանի պլանների անորոշության պայմաններում, երբ պարզ չէ, թե ինչպիսին են այդ պլանները լիարժեք մասշտաբով, և ըստ այդմ ինչպիսին է լինելու լեգիտիմության համար անհրաժեշտ նվազագույն քայլերի ծավալը, այսինքն՝ «ամենաէժան» գինը, որ կպահանջվի համակարգից: Ավելին, իշխանության համակարգում գուցե ոչ այնքան մեծ է Սերժ Սարգսյանի պլաններն իմանալու ցանկությունը, որքան այդ պլանների իրագործման համար «զոհաբերվողների» պոտենցիալ ցանկն իմանալու ձգտումը՝ պարզելու համար, կան իրենք այդ ցանկում, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում