Ահաբեկչական կազմակերպությունները՝ «Ալ-Քաիդայի» գլխավորությամբ, ԱՄՆ հետաքրքրությունների դեմ հարձակումներ են ծրագրում բազմաթիվ տարածաշրջաններում՝ ներառյալ Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը՝ հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտում:
«Համաձայն մեր ունեցած տեղեկությունների՝ «Ալ-Քաիդան»-ն և դրա հետ կապված այլ կազմակերպություններ ու ահաբեկչական խմբավորումներ շարունակում են ահաբեկչական հարձակումներ ծրագրել ընդդեմ ԱՄՆ հետաքրքրությունների տարբեր տարածաշրջաններում՝ ներառյալ Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Այդ հարձակումները կարող են տարբեր ռազմավարություն ունենալ՝ մահապարտների գործողություններ, սպանություններ, առևանգումներ և պայթյուններ»,- Ria Novosti-ն մեջբերում է Պետդեպարտամենտի հաղորդագրությունը:
«ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է պահպանել զգոնության բարձր մակարդակ»,- նշել են Պետդեպարտամենտում:
Իշխանությունների կարծիքով՝ ահաբեկիչների համար թիրախ կարող են դառնալ մարզական մրցույթները, բնակելի տները և գրասենյակները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, եկեղեցիները, դպրոցները, առևտրի կենտրոնները և զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայրերը՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում:








































