«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի տեսակցությունների համար սահմանված արգելքը վերացվել է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանի միջնորդությունը:
Արամ Հակոբյանի մոտ առկա են առողջական խնդիրներ։ Նրա շահերի պաշտպանը դիմել էր ՄԻԵԴ: Վերջինս բավարարել էր ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ Հայաստանի կառավարությանը հանձնարարել ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում:
ՄԻԵԴ-ի որոշմամաբ՝ պահանջի խախտումը ՀՀ կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտմանը:
ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով արդեն սկսել է կոմունիկացիայի փուլը:
Լուսանկարը՝ Panorama.am-ի










































