Չինացի ձեռնարկատեր Չեն Հունվեյը 8-ամյա որդուն տեղավորել է զուգագուլպայի մեջ՝ ապացուցելու արտադրանքի ամրությունը պոտենցիալ գնորդներին։ Տեսանյութը հրապարակվել է People’s Daily China-ի YouTube-ի ալիքում։
Տեսանյութը նկարահանել են Հունվեյի հաճախորդները։ Գործարարը տղային տեղավորել է զուգագուլպայի ներսում ու դրա եզրերից բռնած երեխային վեր ու վար արել։
Չինական Weibo սոցցանցի օգտատերերը կրեատիվ գովազդը ոչ միանշանակ են ընդունել՝ նշելով, որ մի քանի տարուց երեխան ստիպված կլինի ամաչել այդ տեսանյութի համար։ «Իհարկե, կգնեմ այդ զուգագուլպան, միայն թե բաց թող երեխային»,-ասվում է մեկնաբանություններից մեկում։









































