Եթե հավատանք մամուլին, այս ամռանը Զոյի Սալդանան գաղտնի ամուսնացել է իր ընկերոջ՝ իտալացի նկարիչ Մարկո Պերեգոյի հետ: Հնարավոր է՝ զույգն իր համար նոր տուն է փնտրում, քանի որ դերասանուհին վաճառքի է հանել Հոլիվուդի բլուրներին նայող 1,199 միլիոն դոլար արժողությամբ իր առանձնատունը:
850 ք/մ տարածք ունեցող տունը գտնվում է Լոս Անջելեսի Լոս Ֆելիս էլիտար թաղամասում: Առանձնատունը չորս ննջարան և նույնքան լոգարան ունի, իսկ դրսից այն շրջապատված է մեծ այգով:
35-ամյա աստղն այդ տանը մոտ յոթ տարի է ապրել և այն իր ճաշակով է հարդարել:












































