Կառավարության վաղվա նիստում գործադիրը կհաստատի Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հրաժարականի դիմումը: Հարցը զեկուցելու է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն որոշեց փոխել իր մարզպետին Արագածոտնի մարզում և նրա տեղը նշանակել ՀՅԴ Երևանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանին:
Աշոտ Սիմոնյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ համամասնական ցուցակի 14-րդ համարում էր: Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի սեփական ընկերություն, որը ֆինանսական խորհրդատվություն է տրամադրում:









































