Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Եղիշե Չարենց փողոցի 13/ա շենքի 8-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե մեկնած Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները, բացելով նշված բնակարանի դուռը, բնակարանի միջանցքում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի, ինչի մասին Գյումրու հրշեջ-փրկարարները տեղեկացրել են ոստիկանության Գյումրի բաժին:
Մանրամասները` shamshyan.com-ում







































