Աշխարհում առաջին «կանաչ» ֆիթնես կենտրոնը, որն օգտագործում է իր հաճախորդների էներգիան, սեփական էլեկտրաէներգիան արտադրելու համար, բացվել է Մեծ Բրիտանիայում: Այս մասին հաղորդում է Mail Online-ը:
Kedberey House մարզասրահում գտնվող յուրաքանչյուր մարզող սարքավորում ժամում մոտ 100 վատտ էներգիա է տալիս հաստատության էներգետիկ համակարգին: Իսկ նոր վազքուղիները 30 տոկոսով քիչ էներգիա են օգտագործում:
ARTIS սերիայի տեխնիկայով «զինված» մարզասրահն աշխարհում համարվում է էներգապես ամենաարդյունավետներից մեկը: Սարքավորումների ընդհանուր արժեքն ավելի քան 900 հազար դոլար է:
Երբ հաճախորդը սկսվում է մարզվել, սարքավորումը սկսում է կինետիկ էներգիա արտադրել: Դրա հետևանքով սարքը սկսում է ավտոմատ կերպով աշխատել՝ ինքն իրեն ապահովելով էներգիայով: Եթե հաճախորդը տքնաջան է մարզվում և արտադրվող էներգիայի քանակությունը գերազանցում է պահանջարկը, այդ «ավելցուկներն» անցնում են մարտկոցներին, որոնց հաշվին մասնավորապես, իրականանում է հաստատության էներգամատակարարումը:








































