Եվրամիությունը հայտարարել է Մոլդովայից գինիների ներկրման քվոտայի մեծացման ծրագրերի մասին՝ կապված Ռուսաստանում դրա մատակարարումների դադարեցման հետ: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Դաչիան Չոլոշի հայտարարության մեջ:
«Մենք որոշել ենք չսպասել ազատ առևտրի մասին համաձայնագրին, որը Մոլդովան ծրագրում է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակում, և հանել այդ երկրից գինեգործական արտադրանքների հասանելիության սահմանափակումը: Առաջիկա մի քանի շաբաթներին, հնարավոր է՝ ամիսներին, մենք կստանանք այդ առաջարկի վերաբերյալ ԵՄ նախարարների խորհրդի և Եվրախորհրդարանի համապատասխան եզրակացությունը»,- ասել է Չոլոշը:
Նրա խոսքով՝ երբ որոշումն ուժի մեջ մտնի, մոլդովացի արտադրողները կարող են ԵՄ շուկա մատակարարել անսահմանափակ քանակությամբ գինի՝ որակի և անվտանգության եվրոպական նորմերի պահպանմամբ:








































