Չինաստանում Սիչուան նահանգում կկառուցվի աշխարհի ամենաբարձր ավտոթունելը: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Յոթ կիլոմետր երկարություն ունեցող թունելը կկառուցվի ծովի մակերևույթից 4.24-4.38 կիլոմետր բարձրության վրա: Այն կկապի Սիչուան նահանգի մայրաքաղաք Չենդուն և Տիբեթի մայրաքաղաք Լհասան:
Շինարարության պատասխանատու Լի Մինն ասել է, որ այս թունելի շահագործման հանձնելուց հետո այդ տարածությունն անցնելը կկրճատվի 12 անգամ՝ 2 ժամից հասնելով 10 րոպեի: Թունելի շինարարությունը կարժենա 172 միլիոն դոլար: Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի 4 տարուց և կունենա 2.4 կիլոմետր երկարություն՝ հատելով 14 լեռ:







































