Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
«Ընդհանուր առմամբ Արսեն Ջուլֆալակյանը լավ մասնակցեց: Նա հաջող գոտեմարտեր անցկացրեց, իսկ վերջին գոտեմարտից հետո հիվանդացել էր, բարձր ջերմություն ուներ:
Վլասովի դեմ վերջին գոտեմարտերում Արսենը պարտվում է: Այս անգամ նա տակտիկական սխալ թույլ տվեց: Նրանք հաղթելու բանալին առայժմ չենք գտել, բայց վստահ եմ, որ կգտնենք:
Կգա ժամանակը, որ հաղթողը մենք կլինենք: Նրանք հավասար մրցակիցներն են, իսկ այս պարագայում փոքր սխալը կարող է վճռել գոտեմարտի ելքը»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































