Ժնևում միջսիրիական բանակցությունների 7-րդ ռաունդը սկսվում է առանց արդյունքի առանձնահատուկ սպասումների։ Սակայն Համբուրգում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների առաջին հանդիպումը, ինչպես նաև Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական սկանդալը, կարող են իրենց շտկումները մտցնել քննարկումների արդյունքերում։ Այս մասին հայտում է RIA Novosti-ն։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան անցած շաբաթ հայտարարել էր, որ անհրաժեշտ է խուսափել ավելորդ սպասումներից։ Նրա խոսքով՝ Աստանայում Սիրիայի հարցով վերջին հանդիպման ընթացքում հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել։
Աղբյուրները հայտնում են, որ Ժնև-7-ի ընթացքում հնարավոր է Սիրիայում իշխանության քաղաքական անցման շրջանի մեկնարկի հայտարարում։ Սպասվում է, որ այդ շրջանը կտևի 9-12 ամիս։








































