Չինաստանում սեպտեմբերի 26-ին աճուրդի տան պատմության մեջ առաջին անգամ Christie’s-ը աճուրդ կանցկացնի:
Ընդհանուր առմամբ վաճառքի կդրվի 42 լոտ, այդ թվում՝ Էնդի Ուորհոլի և Պաբլո Պիկասոյի կտավները, ոսկերչական զարդեր՝ Փարիզից, ասիացի ժամանակակից նկարիչների արվեստի գործեր, կոլեկցիոն գինիներ:
Լոտերի ընդհանուր արժեքը կազմում է 16 մլն դոլար: Christie’s-ի ղեկավար Սթիվեն Մերֆիի խոսքով՝ կայանալիք աճուրդը իր ընկերության պատմության մեջ «նոր դարագլուխ կբացի»:









































