Sunday, 05 07 2026
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Ի՞նչ են առաջարկելու համանախագահները՝ պատերազմը կանխելու համար Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

Հուլիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հենց այս գագաթաժողովի շրջանակներում էլ կայանալու է Էդվարդ Նալբանդյան-Էլմար Մամեդյարով հանրիպումը:

Ակնհայտ է, որ ԱԳ նախարարներն իրար առաջարկելու ոչինչ չունեն, որովհետև հետապնդում են միանգամայն տարբեր, իրարամերժ օրակարգեր: Մյուս կողմից դիվանագիտական բառախաղն այս պահին ժամանակավրեպ է, երբ առաջնագծում իրավիճակը մոտ է պատերազմին: Նման իրավիճակում Բաքվի պնդումը, թե անհրաճեշտ է սկսել կարգավորման բովանդակային բանակցություններ՝ համարժեք չէ և ավելի շատ նման է ուլտիմատումի, որովհետև Ադրբեջանի համար կարգավորման գործընթացի էությունն աղճատված ու հասցված է հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրելու մակարդակին:

Այլ խոսքով` Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է կապիտուլացվել կամ պատրաստվել պատերազմի: Իհարկե, Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հակված չէ կարծել, թե Բաքուն գնում է լայնածավալ պատերազմի: «Նման հախուռն ու անկազմակերպ քայլերով լայնամասշտաբ պատերազմ չեն սկսում: Սա հերթական անգամ սեփական հանրության ուշադրությունը ներքին բազմաբնույթ խնդիրներից շեղելու, միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվելու, տարբեր մակարդակի ու ձևաչափերով հանդիպումների նախաշեմին իրավիճակն ապակայունացնելու ընդգծված վարքագիծ է, որն առավելապես պետք է բնութագրել որպես ահաբեկչական մոտեցում կարգավորման գործընթացի նկատմամբ»,- ասել է նա:

Բայց եթե նույնիսկ հիմք ընդունենք Զաքարյանի վարկածը և համարենք, որ Ադրբեջանը ոչ թե պատերազմի է նախապատրաստվում, այլ ցուցաբերում է «ահաբեկչական մոտեցում կարգավորման գործընթացի նկատմամբ», ապա հնացած է նաև Երևանի պահանջը` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու մասով, որովհետև դրանք, ըստ էության, այլևս բանակցությունների օրակարգում չեն` հենց Ադրբեջանի վարքագծի հետևանքով:

Պուտինն ու Թրամփն այսօր այլ առաջնահերթություններ ունեն և նրանց երկարատև հանդիպման ժամանակ Ղարաբաղի խնդիրը նույնիսկ չի քննարկվել: Այս համատեքստում դժվար է ակնկալել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հանդես կգա նոր, սկզբունքային առաջարկներով: Մյուս կողմից` եթե համանախագահությունը հիմա գործուն քայլերով չկանխի նոր պատերազմը, հետո կանգնելու է պատերազմը դադարեցնելու կամ դրա հետևանքները չեզոքացնելու ավելի բարդ խնդիրների լուծման առաջ: Փակուղային այս իրավիճակում, երկու օր հետո, բոլորս ավելի շատ սպասում ենք ոչ թե Նալբանդյանի կամ Մամեդյարովի հայտնի պահանջներին, այլ` միջնորդների նոր լուծումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում