«Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոնի պատանդներին ազատ արձակելու զինվորականների փորձերի ժամանակ 137 պատանդ է սպանվել: Այս մասին հայտնում է France Presse գործակալութունը՝ վկայակոչելով Twitter-ում խմբավորման էջը:
Այդ թիվը զգալիորեն գերազանցում է անհետ կորածների թիվը, որի մասին նախկինում հայտարարել է Կարմիր խաչը: Մարդասիրական կազմակերպության տվյալներով՝ անհետ կորած է համարվում 63 մարդ: Զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, կազմել է 67 մարդ:
Twitter-ի հաղորդագրությունում ահաբեկիչները քենիացի զինվորականներին մեղադրել են քիմիական նյութեր պարունակող զինամթերքի կիրառման համար:
Հիշեցնենք՝ զինված հարձակումը Westgate առևտրի կենտրոնի վրա կատարվել էր անցած շաբաթ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբը», որը կապված է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ:









































