Friday, 12 06 2026
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է

Մինչև նոյեմբեր ԵՄ-ն Հայաստանի հետ ինչ-որ հուշագիր կստորագրի. Խոսրով Հարությունյան

Որևէ արտաքին քաղաքական նախաձեռնություն չի կարող վտանգել Հայաստանի անվտանգությունը, վերածվել սպառնալիքի: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը:

«Պետք է հասկանալ՝ ԵՄ հետ տնտեսական հարաբերությունների սերտացումն ի՞նչ էր տալու մեզ: Ակնհայտորեն, թե՛ Մաքսային միությունը, թե՛ Ասոցացման համաձայնագիրը բացառապես տնտեսական նպատակներ էին հետապնդում: ԵՄ-ն նախընտրելու դեպքում մենք կարող էինք ներդնել տնտեսական մոտեցումներ, որոշումներ կայացնելու այնպիսի փորձառություն, որ հատուկ է Եվրոպային»,- ասաց նա:

Խ.Հարությունյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը, օգտագործելով նավթադոլարները, հսկայական գումարներ է ներդնում իր բանակի ռազմատեխնիկական հագեցվածության համար: Բանախոսի համոզմամբ՝ այս դեպքում պատերազմի սպառնալիքները շատ ավելի շոշափելի կդառնան, ուստի անհրաժեշտություն է առաջանում մեր բանակը ևս նույն կերպ զինելու, իսկ դրա ճանապարհը մեկն է՝ հզոր տնտեսություն: Եվրոպական ուղղությունը, ըստ Հարությունյանի, մեզ համար ներկայանում էր որպես տնտեսությունը զարգացնելու նոր հնարավորությունների աղբյուր, բայց զարգացումները ցույց տվեցին, որ այն դարձավ նաև նոր սպառնալիքների աղբյուր:

«Ռուսաստանն իր առջև լուրջ աշխարհաքաղաքական ազդեցություն ունենալու խնդիր դրեց. դա սկսեց նախկին ԽՍՀՄ տարածքից: Հայաստանի անվտանգությունն աներկբա է դառնում ՄՄ անդամակցման դեպքում, մենք նաև դինամիկ զարգացող տնտեսություն կարող ենք ձևավորել դրսի շուկայի համար»,- ասաց նա:

Մաքսային միության անդամ երկրների տարածքում, ըստ բանախոսի, մաքսային քաղաքականությունը վերազգային կառույցների որոշումներով է իրականացվելու: Միությունում մաքսային քաղաքականությունը վարում են, որ հնարավոր լինի խթանել տեղական արտադրությունը: Սա աշխատանք է, որ պիտի կատարվի», սակայն, ըստ Խ.Հարությունյանի, «մենք կանգնած ենք ճակատագրական-ողբերգական իրադարձությունների առջև: Ճակատագրական մի բան կա՝ Հայաստանի և Արցախի անվտանգություն»: Նրա համոզմամբ՝ ցանկացած քաղաքական որոշում գին ունի. «Եթե Հայաստանի նախագահը երեք տարի առաջ ասեր՝ «Ոչ մի Մաքսային միություն, ես ընտրում եմ ԵՄ-ն», կարծում եք՝ այս բոլոր պայմանավորվածությունները կլինեի՞ն:

Ռուսաստանը պատրաստ եղավ ՄՄ անդամակցման համար վճարել: Նույնն է Եվրոպայի դեպքում»,- ասաց նա:

Ներկայումս Հայաստանը պիտի շարժվի փոքր քայլերի քաղաքականությամբ: Եվրոպայի հետ համագործակցության դուռը փակ չէ, բանախոսը վստահ է՝ պետք է կծել այնպիսի կտոր, որ կարողանան կուլ տալ: Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ մինչև նոյեմբեր, այնուամենայնիվ, ԵՄ-ն Հայաստանի հետ կստորագրի ինչ-որ հուշագիր: Նրա խոսքով՝ խորհրդարանը այս հարցը չի շրջանցել, պարզապես նրան սահմանադրորեն վերապահված լիազորությունների իրացման փուլը դեռևս չի հասել, իսկ հանրաքվեի հարցում նա խորհուրդ է տալիս չշտապել:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում