Երեքշաբթի Նյու Յորքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և Եվրամիությունը համաձայնագիր են կնքել Սիրիայում հակամարտության հետևանքով տուժած երեխաներին հավելյալ 45 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Փաստաթուղթը ստորագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Ներկայիս համաձայնագիրը ցույց է տալիս մեր հակվածությունը օգնելու նրանց, ովքեր ավելի խոցելի են՝ երեխաներ և երիտասարդ սերունդ»,- ասել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նրա խոսքերով՝ միջոցները 2.5 միլիոն սիրիացի երեխաներին հույսեր կտան շարունակելու ուսումը՝ չնայած զինված հակամարտությանը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:








































