Wednesday, 17 06 2026
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին

Ամուլսարի ծրագրում «Լիդիանի» և Որոտանի հիդրոկասկադում կատարված հսկայական ներդումները կարևոր են. Ռւչարդ Միլս

«Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքի 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար:

Հանքի շինարարության շրջանակում Հայաստանում արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 750 աշխատատեղ: Առավելագույն 1300 աշխատատեղ նախատեսվում է ստեղծել շինարարության ամենաակտիվ փուլում՝ այնուհետև ապահովելով 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարում:

Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի (AMCHAM) խորհրդի անդամները hուլիսի 5-6-ին այցելել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր:
Նրանք եղել են «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքի շինարարության հրապարակում և բացահանքերի տարածքում, ինչպես նաև ContourGlobal-ի հիդրոկասկադում (Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր)` Սյունիքի մարզում:

Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատը տարբեր ոլորտների ավելի քան 100 բիզնես կազմակերպություններ միավորող առաջատար միություն է: Իսկ պալատի Խորհրդի անդամները ներկայացնում են Հայաստանում ԱՄՆ կապիտալով գործող առաջատար ընկերություններին:

Lydian International Limited-ի դուստր ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ընկերությունն ու ContourGlobal-ը ներկայումս Հայաստանի տնտեսությունում ամերիկյան խոշորագույն ներդրումն ապահովող ընկերություններն են:

Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ Հայաստանում ամենամեծ ամերիկյան ներդրումն է: Ամուլսարի հանքի 2018 թ. ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար:

ContourGlobal ընկերությունը զբաղվում է ջերմակայանների և վերականգնվող էներգիայի ծրագրերի նախագծմամբ և շահագործմամբ: Ընկերությունը տնօրինում, տիրապետում և շահագործում է մոտ 4,000 մեգավատ ընդհանուր սահմանված հզորությամբ 62 էներգակայան, որոնք գտնվում են 20 երկրներում և 3 մայրցամաքներում: Ընկերությունն ունի BBB միջին կշռված սուվերեն վարկանիշ և գործունեության ընթացքում կիրառում է տարբեր տեսակի վառելիք, տեխնոլոգիաներ և սարքավորումներ:

2015թ. հուլիսին, տեղական դուստր ընկերություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲ ընկերության կողմից ձեռք բերվեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ, որը 404.2 մեգավատ ընդհանուր հզորությամբ երեք հիդրոէլեկտրակայանների համալիր է, որը տարեկան կտրվածքով արտադրում է միջինը 1.16 մլրդ կվտ/ժամ էներգիա:

Դեսպան Ռիչարդ Միլսն ու AMCHAM-ի Խորհրդի անդամներն այցելեցին Ամուլսար ծրագրի շինարարության հրապարակ և մոտակա Գնդեվազ համայնքը, որտեղ ծանոթացան Լիդիանի աջակցությամբ իրականացվող փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերին: 2006 թվականին Ամուլսարում հետախուզական աշխատանքներ սկսելուց հետո Լիդիանի ներդրումները Ամուլսարի մոտակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում կազմել են ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար: Երկօրյա այցելությունն ավարտվեց Որոտանի Համալիրի այցով:

Դեսպան Ռիչարդ Միլսը խոսեց Հայաստանի տնտեսական զարգացման համար ուղղակի օտարերկրյա ներդրումների կարևորության մասին: «Ամուլսարի ծրագրում «Լիդիանի» և Որոտանի հիդրոկասկադում «Կոնտուր Գլոբալի» ներդրումները եղել են վերջին տարիների խոշորագույն օտարերկրյա ներդրումները Հայաստանում: Այս ներդրումների հաջողությունը ի ցույց է դնում գործարար դաշտում հավասար պայմանների ապահովման և նպաստավոր ներդրումային միջավայր ձևավորելու Հայաստանի կառավարության հանձնառության կարևորությունը: Ես հատկապես ուրախ եմ նկատել, որ այս ներդրումներով Հայաստանում ոչ միայն տնտեսական հնարավորություններ են ձևավորվում, այլ նաև ի հայտ է գալիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցությանը որպես աջակից՝ մենք հուսով ենք, որ Ամուլսարի հանքավայրում ոսկու կորզման աշխատանքները նոր ուղենիշ կդառնան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ թափանցիկության, բնապահպանական ու սոցիալական պատասխանատվության և արդյունավետ կառավարման հարցերում», – ասաց դեսպան Միլսը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն և AMCHAM-ի Խորհրդի անդամ Հայկ Ալոյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց դեսպան Միլսին և AMCHAM-ի Խորհրդին կատարած այցելության համար:

«Լիդիան ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի ծրագիրն իրագործել միջազգայնորեն ընդունված լավագույն մեթոդներով և բնապահպանական ու սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներով: Մենք հուսով ենք, որ կկարողանանք ապացուցել, ինչպես հանքի շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում, որ սոցիալական տեսանկյունից պատասխանատու բիզնես իրականացնելը ոչ միայն հնարավոր է, այլև շահավետ է Ընկերության համար: Մենք հավատացած ենք, որ Լիդիանի և Contour Global-ի Հայաստանում կատարած ներդրումները կնպաստեն Հայաստանի ճանաչմանը միջազգային ներդրումային շուկայում և կարող են գրավել ավելի շատ ներդրումներ՝ ի շահ մեր երկրի»,- նշեց Ալոյանը:

AmCham-ի նախագահ և «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանն ասաց, որ անչափ կարևոր է գիտակցել Լիդիանի և ContourGlobal ընկերությունների կողմից կատարված ներդրումների կարևորությունը Հայաստանի տնտեսության համար:

«Խոսքը ոչ միայն ֆինանսական արդյունքի, այլ առաջին հերթին աշխատանքային մշակույթի, առողջության և անվտանգության բարձր չափանիշների, թափանցիկության և օրենքի շրջանակներում գործելու և կայուն սոցիալական զարգացման ծրագրերին աջակցելու մասին է: Սա հենց այն արժեքներն են, որոնք Lydian և ContourGlobal ընկերությունները պատրաստ են խթանելու Հայաստանի տնտեսությունում գալիք տարիների ընթացքում»,- ընդգծեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում