Սիրիայում մի քանի խոշոր ընդդիմադիր խմբավորումներ հայտարարել են, որ չեն ընդունում Սիրիայի ընդդիմության Ազգային կոալիցիան և հեղափոխական ուժերին: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ապստամբների 13 խմբավորումներ հայտարարել են, որ չեն ճանաչում այլ երկրներում հիմնված որևէ ընդդիմադիր խմբի, այդ թվում նաև՝ Ազգային կոալիցիային:
«Ազգային կոալիցիան և վերջերս ընտրված վարչապետ Ահմադ Թումեհի կառավարությունը չեն ներկայացնում մեզ, և մենք էլ նրան չենք ճանաչում»,- գործակալությունը մեջբերում է խմբավորումների հայտարարությունը:








































