Սիրիայի տարածքում պետք է ստեղծել հատուկ անվտանգության գոտիներ, որտեղ, ՄԱԿ-ի օգնությամբ, կվերադառնան հարևան պետություններում գտնվող սիրիացի փախստականները: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը:
«Ապագայում Սիրիայից փախստականներ ընդունելու Լիբանանի հնարավորությունը կախված է այն բանից, թե որևէ մեկը կթեթևացնի՞ արդյոք այդ առնչությամբ ֆինանսական ծախսերը (Լիբանանի): Պետք է նաև մտածել, թե ինչպես կարելի է փախստականներին տեղավորել Սիրիայի անվտանգության գոտիներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի կառույցների օգնությամբ»,- ասել է Սուլեյմանը:
Լիբանանի նախագահը հիշեցրել է, որ իր երկիրը հարևան Սիրիայից 18 անգամ փոքր է:












































