Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Երկու չարիքների միջև, կամ՝ ինչպես ամերիկացիները 8 մլրդ դոլար առաջարկեցին ՀՀ ինքնիշխանությունը ռուսներից գնելու համար

The Armenian Interest վերլուծական կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

– Նախ, ի՞նչ կարևորություն ունեն Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները Հայաստանի համար, և ի՞նչ հիմնական ուղղություններ կարող եք նշել հայ-ամերիկյան հարաբերություններում:

– Կարծում եմ, որ այդ հարաբերությունները կարևոր են շատ առումներով: Միացյալ Նահանգներն աշխարհի միակ գերտերությունն է և աշխարհի թիվ մեկ տնտեսությունն ունի, մի երկիր, որտեղ գտնվում են բարձր տեխնոլոգիաները: Այս իմաստով ԱՄՆ-ի հետ հարաբերություններն, իհարկե, անհրաժեշտ են՝ գոնե մնացյալ աշխարհից հետ չմնալու համար: Միացյալ Նահանգներից կարելի է ընդօրինակել տնտեսական զարգացման ինչ-որ տարրեր, Միացյալ Նահանգները կարող է նպաստել բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացմանը Հայաստանում: Ուստի հենց տնտեսական փոխհարաբերությունները ԱՄՆ-ի հետ շատ կարևոր են երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր զարգացող պետությունների համար: Միացյալ Նահանգները 1990-ականների սկզբից աջակցում է Հայաստանին, ֆինանսական մեծ հոսքեր են եկել Հայաստան հումանիտար ուղղություններով, աշխատել են տարբեր հիմնադրամներ, որոնք օգնում էին արդիականացնել երկրի տնտեսությունը: Այսպիսով, տնտեսությունը և տեխնոլոգիաները ուղղություններից մեկն է, և եթե Հայաստանն ուզում է զարգացնել իր տնտեսությունը, դուրս գալ ճգնաժամից, շարժվել առաջ, ապա տնտեսական և տեխնոլոգիական հարաբերությունների խորացումը ԱՄՆ-ի հետ պարզապես այլընտրանք չունի:

Հարաբերությունները շատ կարևոր են, իհարկե, նաև անվտանգության դիվերսիֆիկացման տեսանկյունից: Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները գլխավոր երկիրն է ՆԱՏՕ-ում՝ Հյուսիսատլանտյան դաշինքում, շատ կարևոր է օգտագործել այս կառույցի մեխանիզմները՝ հայկական բանակն արդիականացնելու, անցկացվող զինվորական զորավարժություններին մասնակցելու նպատակով: Այս ուղղությունները ևս հարկավոր է զարգացնել թեկուզ այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի անդամներից է Թուրքիան, որը պաշտպանում է Ադրբեջանի շահերը, և եթե Հայաստանը դադարեցնի ակտիվ շփումը ԱՄՆ-ի հետ, թույլ կտա Թուրքիային և Ադրբեջանին օգտագործել ՆԱՏՕ-ի մեխանիզմներն իր դեմ, ու վերջիվերջո դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար:

Բացի այն, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գլխավոր խաղացողն է, այս երկիրը նաև ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահողներից է, և անշուշտ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա բոլոր երեք համանախագահող պետությունների հետ, որովհետև նրանցից շատ բան է կախված՝ եթե ոչ հիմա, ապա գոնե երկարաժամկետ հեռանկարում:

– ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները կարո՞ղ են ավելի լուրջ դեր խաղալ Հայաստանի անվտանգության մեջ: Կարծում եք՝ առայժմ իրատեսական չէ՞ դրա մասին խոսելը: Օրինակ՝ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ ինչո՞ւ Հայաստանը չունի նման ձգտում. Ռուսաստանի հետ հարաբերություննե՞րն են խանգարում, թե՞ դա պարզապես իրատեսական չէ:

– Պատասխանը շատ պարզ է՝ ՆԱՏՕ-ն առայժմ ի զորու չէ և չունի այնպիսի ռեսուրսներ, որոնց միջոցով կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունն այն մակարդակով, որն ապահովում է Ռուսաստանը: Ասելով, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, մենք նաև չենք մոռանում, որ այս երկրների հարաբերություններում կան նաև խնդիրներ, բայց միևնույն է, ՆԱՏՕ-ն առայժմ օբյեկտիվորեն չի կարող տալ անվտանգության նույն երաշխիքները, ինչ տալիս է Ռուսաստանը: Սա կարելի է ասել նույնիսկ Վրաստանի մասին՝ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը հայտարարում է, թե ուզում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Հետո ի՞նչ, որ ձգտում է: Նա ինչքան ուզում է՝ կարող է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց միևնույն է, չի հայտնվի ՆԱՏՕ-ում մի պարզ պատճառով, որ սա ռուսների ազդեցության գոտին է, և իհարկե Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ իր քթի տակ հայտնվեն թշնամական ռազմաքաղաքական դաշինքի ռազմաբազաները: Պետք է պարզապես իրապաշտ լինել: Հետևաբար, Ռուսաստանը առայժմ մնում է այլընտրանք չունեցող գործընկեր Հայաստանի համար՝ ռազմաքաղաքական, ռազմավարական հարաբերությունների և մասնավորապես ազդեցության գոտիների ռազմական բաժանման իմաստով: Պատճառն այն է, որ Հայաստանը քաղաքական հանգամանքների և աշխարհագրության գերին է, իսկ աշխարհագրությունից ոչ մի տեղ չես փախչի, հարևաններից մեկն Ադրբեջանն է, մյուսը՝ Վրաստանը: Սրան գումարած՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դժվարացնում է նաև Թուրքիայի գործոնը: Այսինքն՝ կան որոշ գծեր, որոնք պետությունը չի կարող անցնել, ինչքան էլ որ ուզենա: Այդուհանդերձ, այս իրավիճակը ստեղծվել է այսօր, բայց դա չի նշանակում, թե վաղը ճիշտ նույն վիճակն է լինելու, հետևաբար, հարկավոր է աստիճանաբար և հետևողականորեն զարգացնել հարաբերությունները բոլորի հետ:

Թուրքիայից բացի՝ տարածաշրջանում կա նաև Իրանի գործոնը: Չմոռանանք, որ Վրաստանի սահմանից հետո Հայաստանի երկրորդ բաց սահմանն Իրանի հետ է: Այս իմաստով ոչ թե մենք ինչ-որ բան պիտի առաջարկենք ՆԱՏՕ-ին, այլ ՆԱՏՕ-ն պիտի առաջարկ անի մեզ, այսինքն՝ իրավիճակն այսպիսին է, ի՞նչ եք առաջարկում մեզ, եթե մենք որոշում ենք խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը շատ լավ է պատկերացնում, թե ինչ է ուզում ՆԱՏՕ-ից, և, ի միջի այլոց, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ռազմավարական լուրջ խնդիրներ ունի շատ այլ ուղղություններով, ՆԱՏՕ-ի հարցում շատ ավելի հստակ է, թե ինչի համար է Հայաստանին պետք համագործակցությունն այս կառույցի հետ: Հայաստանը ավելի քան հետևողական է գործում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների շրջանակում: Հստակ արձանագրված է, որ Հայաստանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս հայտարարությունը արվել է և՛ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի օրոք: Սա կրկին բխում այն հանգամանքից, որ Հայաստանում գիտակցում են տարածաշրջանային իրողությունները: Մեր քթի տակ է Վրաստանի օրինակը, որը ավելի քան ուսուցողական է: Խնդրեմ, վրացիներն ինչ ասես՝ չեն անում, որպեսզի մտնեն ՆԱՏՕ. չափանիշներն են ընդօրինակում, հայտարարություններ են անում, բայց որևէ արդյունք առայժմ չկա: Ո՞վ է ընդհանրապես ՆԱՏՕ-ում ուզում, որ Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, եթե մի կողմ դնենք պոպուլիզմը և օբյեկտիվորեն նայենք իրավիճակին: Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ուզում է տեսնել միայն պահպանողական էլիտան ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներսում և վերջ: Իսկ մենք այսօր չենք կարող թույլ տալ մեզ նման ճոխություն, որ մեզ ասեն՝ արեք ձեր տնային աշխատանքը, իսկ հետո կտեսնենք՝ կընդունենք ձեզ, թե ոչ, ինչպես Վրաստանին են ասում: Մեր վիճակը պարզապես թույլ չի տալիս մեզ, որ տարիներով սպասենք, թե երբ են վերջապես մեզ ընդունելու: Ներեցեք, մեր պետությունը պատերազմի մեջ է, մենք չենք կարող նման ճոխություն մեզ թույլ տալ:

Ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանը ստիպված է ընտրություն կատարել երկու չարիքների միջև: Ո՛չ ամերիկացիներն են բարիք, իսկ ռուսները չարիք են, և ո՛չ էլ հակառակը: Երկուսն էլ չարիք են, ուստի ստիպված ենք ընտրել չարյաց փոքրագույնը, որովհետև սա մեծ քաղաքականություն է, իսկ Հայաստանը փոքր երկիր է, փոքր ժողովուրդ, որը գտնվում է տարածաշրջանային և գլոբալ տարբեր շահերի դիմակայության էպիկենտրոնում: Հետևաբար ստիպված ենք լինում ինչ-որ կերպ խուսանավել, որպեսզի կարողանանք գոյատևել:

Այս իմաստով՝ Հայաստանը շատ հետևողական և պարտաճանաչ է գործում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Նկատի ունեմ հենց ՆԱՏՕ-ի, ոչ թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Իսկ ահա Վաշինգտոնի հետ հարաբերություններում շատ բան այլ կերպ կարող էր լինել, եթե ժամանակին այս կամ այն քայլերը նախաձեռնվեին Հայաստանի կողմից: Ռուսաստանի հետ հարաբերությունները ևս կարող էին այլ կերպ դասավորվել, եթե շատ հնարավորություններ բաց չթողնեինք:

– Իսկ կոնկրետ ի՞նչ բացթողումներ նկատի ունեք ԱՄՆ-ի պարագայում:

– Ամերիկացիները 90-ականներին հստակ ազդանշան էին տալիս, որ իրենք խաղադրույք են անում Հայաստանի վրա՝ որպես Անդրկովկասում ԱՄՆ-ի պոտենցիալ դաշնակիցներից մեկը: Հարկավոր էր օգտվել դրանից, հարկավոր էր ունենալ լուրջ դիվանագիտություն, մշակել փոխհարաբերությունների հստակ ու հետևողական ռազմավարություն, հարկավոր էր ունենալ ինչ-որ օրակարգ, որով կարելի էր խոսել ամերիկացիների հետ, անհրաժեշտ էր ձևավորել լուրջ լոբբիստական կառույցներ, որոնք հավելյալ լծակ կարող էին դառնալ Հայաստանի ու ԱՄՆ-ի բանակցություններում, անհրաժեշտ էր հենց այն ժամանակ ձևավորել «փափուկ ուժի» քաղաքականություն ԱՄՆ-ի ներսում, ինչպես անում էին հրեաները, լեհերը, իռլանդացիները, իտալացիները: Շատ բան կարելի էր անել: Կարելի էր իրականացնել միջոցառումների մի ամբողջ համալիր: Եթե դրանք իրականացվեին, այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա կլինեին:

Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին, բայց քանի որ չի եղել երկարաժամկետ պլանավորում, չի եղել ռազմավարական տեսլական, այլ ընդամենը եղել են տակտիկական ինչ-որ քայլեր, այսօր ունենք այն, ինչ ունենք, և հարկավոր է ինչ-որ կերպ փորձել հավասարակշռություն գտնել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Բայց դա չի նշանակում, թե բոլոր հնարավորությունները կորսված են: Այսօր կրկին կան հնարավորություններ՝ վերադարձնել կորցրածը: Դա ժամանակ է պահանջում: Ցավոք, ժամանակը մեր դեմ է աշխատում, բայց դա չի նշանակում, որ պիտի նստենք մեր տեղում ու ոչինչ չանենք, չաշխատենք մեր սխալների վրա: Առաջին հերթին, Հայաստանի ղեկավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրի, թե ինչ սխալներ են արվել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում 1990-ական թթ. սկզբից մինչ օրս: Անհրաժեշտ է մշակել հայկական շահերի հստակ ճանապարհային քարտեզ և այդ շահերի հիման վրա հետևողականորեն իրականացնել կորսված հնարավորությունները վերականգնելու քաղաքականություն, և հնարավոր է՝ դրանից հետո ինչ-որ բան տեղից կշարժվի: Գեղեցիկ կենացներով հնարավոր չէ ո՛չ ապահովել ազգային անվտանգությունը, ո՛չ էլ պաշտպանել ազգային շահերը: Այդ խոսքերը շատ գեղեցիկ են, բայց դրանք ոչ մի կապ չունեն իրական քաղաքականության հետ:

– Հայաստան-ԱՄՆ առևտրաշրջանառությունն այնքան էլ մեծ չէ՝ մոտ 127 միլիոն ԱՄՆ դոլար 2016 թ. տվյալներով: Ի՞նչն է պատճառը:

– Առևտրային ապրանքաշրջանառությունը մեծ տնտեսական փաթեթի տարրերից մեկն է: Ունի՞ արդյոք Հայաստանն այդ տնտեսական փաթեթը ԱՄՆ-ի նկատմամբ. իհարկե ոչ, այն երբեք էլ չի եղել: Ուղղություններից մեկը, որը զարգացել է Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններում, ամերիկահայերի ներդրումներն էին, որոնք արվում էին 1990-ականներից մինչև 2008 թ., իսկ 2008-ից հետո ներդրումների ծավալները նվազեցին մի շարք քաղաքական պատճառներով: Մյուս ուղղությունները USAID և «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերն էին: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը փակվեց 2008 թ., իսկ USAID-ի շրջանակներում իրականացվող օգնության ծրագրերը յուրաքանչյուր տարի զգալիորեն կրճատում է իր ֆինանսավորումը և այսօր այն հասցվել է նվազագույնի: Ամերիկացիների հետ ֆինանսական հարաբերությունները պտտվում էին այս ամենի շուրջ:

Ամերիկացիները, իհարկե, կարող են ինչ-որ ծրագրեր մշակել Հայաստանի համար, բայց նրանք, բնականաբար, չեն անի դա, որովհետև նախ չկա որևէ նախադրյալ, չկա ներդրումային միջավայր Հայաստանում: Ո՞վ կգա այստեղ ներդրումներ անելու: Ներեցեք, բայց Հայաստանում կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է, Հայաստանի հարկային քաղաքականությունը երևի ամենաահավորն է տարածաշրջանում, տնտեսության 40-50 տոկոսը ստվերում է, կա փողի անօրինական շրջանառություն: Այս պայմաններում ո՞ր ներդրողը կգա Հայաստան, իսկ եթե չեն լինում ներդրումներ, ի՞նչ տնտեսական փաթեթի մասին է խոսքը: Ամերիկացիները հենց այնպես փող չեն ներդնի Հայաստանում:

– Իսկ ի՞նչ կասեք ԱՄՆ դեսպանի այն հայտարարության մասին, թե ամերիկյան ընկերությունները կարող են ներդրումներ անել Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Այդ ներդրումները իրատեսական չե՞ն:

– Ինձ թվում է՝ ամերիկացիները պարզապես գցեցին կարթը և հիմա նայում են, թե ով և ինչպես այն կուլ կտա: Հատկանշական է, որ 8 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ներդրումները վերաբերում են էներգետիկային: Ամերիկացիները շատ լավ գիտեն, որ Ռուսաստանն է վերահսկում Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը, և այս իմաստով՝ 8 միլիարդ դոլարի ներդրումներ անելու մասին հայտարարությունը այսպես է ընկալվում՝ «եկեք գնենք Ռուսաստանի էներգետիկ ազդեցությունը Հայաստանում»:

Բացի այդ, այստեղ կա ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հանգամանքը, որն անընդհատ առաջարկում է Հայաստանին ավելի էժան գնով գազ գնել: Ըստ էության, ամերիկացիները հասկանում են, Իրանը նույնպես ունի էներգետիկ ազդեցություն ձեռք բերելու ներուժ, ինչը չի բխում ամերիկյան արտաքին քաղաքականության շահերից: Այս համատեքստում արվում է հայտարարություն, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարձագանքեն էլիտաներն այդ հայտարարությանը: Եթե խոսքն այն մասին է, որ ամերիկացիներն ուզում են գնել քաղաքական ազդեցությունը էներգետիկայի միջոցով, դա մի հարց է, բայց եթե հարցնում եք տնտեսական հարաբերությունների մասին, ապա դա բոլորովին այլ հարց է: 8 միլիարդի մասին հայտարարությունն ավելի շատ քաղաքական, ոչ թե տնտեսական բնույթ ունի, որովհետև տնտեսության մեջ նման բան չի լինում, որ պետությունը հենց այնպես որոշի 8 միլիարդ դոլար ներդնել ինչ-որ ոլորտում: Պարզ է, որ այստեղ կա քաղաքական մոտիվացիա, բայց տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է նախ բարենպաստ տնտեսական պայմաններ ստեղծել երկրի ներսում, որպեսզի ներդրողները գան Հայաստան, ոչ թե հույսը դնել նրա վրա, թե ինչ կտան ամերիկացիների, եվրոպացիները կամ ռուսները: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար: Բայց քանի դեռ չի փոխվել ներքին իրավիճակը, չեն ստեղծվել համապատասխան նախադրյալներ, ամերիկացիների բոլոր հայտարարությունները 5, 10, 80, 100 միլիարդ կամ 1 տրիլիոն դոլար ներդնելու մասին բացառապես քաղաքական բնույթ են կրում և բացառապես ուղղված են ամերիկյան, ոչ թե հայկական շահերի սպասարկմանը, թեև որոշակի պայմաններում այդ շահերը կարող են նաև համընկնել, բայց մենք պետք է կառուցենք ճանապարհ, որը երկկողմանի երթևեկություն կունենա, ոչ թե ամերիկացիները, ռուսները, եվրոպացիները ներդրումներ անեն՝ գնելով ազդեցություն իրենց համար: Ներեցեք, եթե կարծում եք, որ Հայաստանի ինքնիշխանությունն արժի ընդամենը 8 միլիարդ դոլար, ապա ձեզնից էլ ի՞նչ քաղաքական ազգ: Դուք քաղաքական ազգ չեք, եթե համաձայն եք վաճառել ձեր ինքնիշխանությունը ռուսներին՝ 200 միլիոն դոլարով, ամերիկացիներին՝ 8 միլիարդ դոլարով, վաղը՝ չինացիներին: Կոպիտ ասած՝ սա առևտուր է, թե ով ավելի շատ փող կտա ինքնիշխանության համար: Անհրաժեշտ է ավելի իրատեսորեն մոտենալ բոլոր այս հարցերին: Ես, օրինակ, երբեք չեմ ոգևորվել, թե տեսեք, վաղը ամերիկացիները 8 միլիարդ դոլար կտան մեզ: Ո՛չ ամերիկացիները, ո՛չ ռուսները, ո՛չ չինացիները և ո՛չ էլ հնդիկները 1 դոլար անգամ չեն ներդնի այս երկրում՝ առանց քաղաքական ազդեցություն գնելու: Եվ դա նորմալ է, որովհետև դա դրանք այդ երկրների շահերն են: Այլ հարց է, որ մենք որևէ պայման և հնարավորություն չենք ստեղծել, որպեսզի նաև Հայաստանն ունենա ինչ-որ ազդեցություն: Չի դիվերսիֆիկացվել ո՛չ տնտեսությունը, ո՛չ էլ քաղաքականությունը: Ո՞վ է մեղավոր. իհարկե մենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում