«Հրապարակ» օրաթերթը երեկ տեղեկացել է, որ Ճամբարակի ոստիկանապետ Յուրա Գևորգյանն ու նրա երկու տեղակալները կալանավորվել են: Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում: Նրանց առաջադրվել է մեղադրանք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով:
Բայց, թերթի տեղեկություններով, խոսքը գնում է ծեծի մասին: Կալանքի մասին լուրը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատեցին՝ մի վերապահումով. Յուրա Գևորգյանն ու նրա տեղակալները ոստիկանապետի հրամանով ազատվել էին աշխատանքից և գտնվում էին կադրերի ռեզերվում: Պարզվեց, որ, իսկապես, նրանք օգոստոսի 27-ին՝ մոտ մեկ ամիս առաջ, ազատվել են աշխատանքից: Թե որն է ազատման պատճառը՝ չասացին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:








































