Նախորդ շաբաթ Բրիթնի Սփիրսը սկսել է գովազդել Լաս Վեգասի իր համերգների շարքը, որը կսկսվի սեպտեմբերի վերջին: Նշվում է, սակայն, որ հանրությունն առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերում այդ համերգների նկատմամբ:
Radar Online-ը նշում է, որ դեռևս վաճառվել են Britney: Piece of Me 16 շոուներից առաջին 3-ի տոմսերը: Հաշվի առնելով այն, որ դահլիճը, որտեղ պետք է ելույթ ունենա Բրիթնին, 4.5 հազար մարդու համար է նախատեսված, իսկ մեկ տարում 50 համերգ է ծրագրված, զարմանալի չէ, որ հովանավորներն ահազանգում են:
«Շատերը կարծում են, որ դա աղետ է: Պետք է տոմսերը շատ արագ վաճառվեն, հակառակ դեպքում ներդրողները և շոուի հետ կապված այլ մարդիկ կհիասթափվեն: Այն բանից հետո, երբ գովազդի համար հարյուր հազարավոր դոլարներ ծախսվեցին, կազմակերպիչները սպասում էին, որ բոլոր 16 համերգների տոմսերն էլ անմիջապես կվաճառվեն: Իսկ արդյունքում ոչինչ չստացվեց»,- գրում է կայքը:













































