Այսօր իր զբաղեցրած պաշտոնից հեռացվել է «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը:
Ակումբի տնօրենների խորհրդի երկու ժամ տևած հանդիպման արդյունքում որոշում է կայացվել պաշտոնանկ անել 60-ամյա մասնագետին:
Նման որոշումը պարզաբանվում է նրանով, որ Թուրքիայի առաջնության մեկնարկային 4 տուրերից հետո թիմը 6 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ Չեմպիոնների Լիգայի մեկնարկային տուրում սեփական դաշտում 1:6 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալ»-ին:
Հավելենք, որ Թերիմը նաև Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է:









































