ԱՄՆ կառավարությունը հավելյալ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայում հակամարտությունից տուժածներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի օրն արել է նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ: «1 միլիարդին հավելյալ մենք կհատկացնենք ևս 340 մլն դոլար՝ որպես հումանիտար օգնություն Սիրիային»,-ասել է նա:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ Բաշար Ասադի կառավարության կողմից քիմիկան զենք կիրառելու վերաբերյալ ապացույցներն ավելի քան բավարար են:





































