Friday, 12 06 2026
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է

Հաշմանդամ երեխաների իրավունքները. Զառա Բաթոյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում այսօր գրանցված շուրջ 181 հազար հաշմանդամ մարդկանցից 9 հազարը երեխաներ են։

Սակայն սրանք միայն ապաշտոնական տվյալներ են։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը, իրականում Հայաստանում հաշմանդամ երեխաներն ավելի մեծ թիվ են կազմում։ Հատկապես մարզերում շատ կան հաշմանդամ երեխաներ, որոնց ծնողները չեն ճանաչել վերջիններիս հաշմանդամությունը, այսինքն՝ փաստաթղթեր չունեն հաշմանդամության հատուկ կարգի մասին։

«Ծնողները հաճախ խուսափում են ճանաչել իրենց երեխաների հաշմանդամությունը, համապատասխան փաստաթղթեր ձեռք բերել՝ ինչ-որ մտավախություններից, կարծրատիպերից ելնելով»,- փաստում է Զառա Բաթոյանը։

Խոսելով հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների մասին՝ Զառա Բաթոյանը, ով նաև «Արևածաղիկ» մանկապատենական ամսագրի խմբագիրն է, նշեց. «Ցավոք, այսօր հանրապետությունում անհրաժեշտ պայմաններ ստեղծված չեն, որ հաշմանդամություն ունեցող երեխան կարողանա լիարժեք ապրել հասարակությունում։ Ճիշտ է, նրանց ընտանիքներում սիրում են, հոգ են տանում, բայց երբ, օրինակ, հասնում է մանկապարտեզ, դպրոց հաճախելու պահը, երեխան արհեստականորեն դուրս է մղվում այս գործընթացից, որովհետև այսօր, ցավոք, ոչ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները հնարավորություն ունեն այդպիսի երեխային ընդունելու և նրա մասնակցությունը, կրթությունը լիարժեք ապահովելու»։

Շատ հաշմանդամ երեխաների հատկապես կրթության իրավունքը դեռևս պաշտպանության կարիք ունի: Զառա Բաթոյանն ընդհանրապես բավարար չի համարում պետության քայլերն այս ուղղությամբ, քանի որ բավարար համարելու համար, ըստ նրա, մեր շրջապատում, մեր դպրոցներում, սրճարաններում, հասարակական այլ վայրերում, մշակութային օջախներում մեր կողքին պետք է տեսնենք նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց. քանի դեռ այդպես չէ, ուրեմն շատ անելիքներ ու լուրջ խնդիրներ ունենք։

«Պետական շատ ուժեղ կամք է անհրաժեշտ, որպեսզի իսկապես կարողանան ապահովել բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորություններ։ Մենք ունենք լավ օրենքներ, որտեղ ամրագրված են բոլորի իրավունքները՝ սկսած ճարտարապետական կանոններից, տրանսպորտի մատչելիությունից, բայց որևէ մեկն այդ օրենքներին չի հետևում, և որևէ մեկը չի պատժում այն մարդկանց, ովքեր խախտում են հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները»,- ասում է Զառա Բաթոյանը։

Նա զարմացած պատմում էր, թե ինչպես վերջերս, օրինակ, քաղաքապետարանում պաշտոնյաներից մեկը հետաքրքրվել էր, թե այսօր իսկապե՞ս ոտնահարվում են հաշմանդամ մարդկանց իրավունքները. «Սա նշանակում է, որ մարդիկ իրավունքի ոտնահարումը պատկերացնում են կոտրել, հարվածել վնասել և այլ տարբերակներով։ Բայց եթե դու իրավունքը չես պաշտպանում և չես իրացնում, դա արդեն իրավունքի ոտնահարում է, և եթե մարդն այսօր չի կարողանում մտնել իր հարևանությամբ գտնվող խանութ, չի կարող իր տանից դուրս գալ և գնալ բակ, դա արդեն իրավունքի խախտում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում