Հայտնի ամերիկացի դերասանուհի Դեբի Հարին հայտարարել է, որ 65 տարվա ընթացքում ժամանակ չի գտել երեխա ունենալու համար: Հիմա նա ավելի հաճախ է մտածում այդ ուղղությամբ: Դեբին ակտիվորեն մասնակցում է բարեգործական աշխատանքներին, ֆինանսապես աջակցում է բարեգործական հիմնադրամներին և կազմակերպություններին, մասնակցում է բնապահպանությանն ուղղված ակցիաներին, մեծ գումարներ է հանգանակում շաքարախտի բուժման ծրագրեր իրականացնող հիմնադրամներին:
Դեբի Հարին ինքն էլ մանկական հասակում որդեգրվել է գործարարներ Ռիչարդ և Քեթրին Հարիների կողմից: Իսկ հիմա հայտնի դերասանուհին ինքն է ձգտում երեխա որդեգրել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա երեխա կորդեգրի Ճապոնիայից, որտեղ հազարավոր երեխաներ առանց ծնող են մնացել երկրաշարժի և ցունամիի պատճառով:







































