Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Արազ Ալիզադեն խաղաղության դեմ ուղղված հանցագործության կոչ է արել: Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի օրենսդիրը կոչ է արել պատերազմ հայտարարել Հայաստանին: «Պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չի լինի: Մենք պետք է սովորենք ապրել՝ գիտակցելով, որ գտնվում ենք պատերազմի վիճակում։ Բաքուն պետք է դուրս գա Մինսկի գործընթացից, դա թակարդ է մեզ համար։ Մինսկի գործընթացը շահավետ է միայն Հայաստանին ,- ասել է Ալիզադեն՝ հավելելով, որ խնդիրը կարելի է լուծել միայն պատերազմով:
Հուլիսի 4-ին ձեռնարկած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանը սաստկացնում է ատելության քարոզչությունն ու պաշտոնական կամ կիսապաշտոնական լրատվամիջոցները ծառայեցնում է որպես անհանդուրժողական ու ռազմական քարոզչության գործիքներ:









































