Այս շաբաթ Christie`s աճուրդի տունը գնորդներին կներկայացնի 3 հազվագյուտ լոտ: Այս մասին հայտնում է Bloomberg TV-ն, որի ստուդիայում աճուրդի տան ներկայացուցիչը ցուցադրել է նմուշները:
Էնդրյու Հոլթերը ներկայացրել է 1861 թվականի արտադրության ճենապակե ափսե, որը Աբրահամ Լինքոլնի ղեկավարման տարիներից եղել է ԱՄՆ նախագահական անձնակազմի սպասարկման ծառայությունում: Ափսեի դիզայնին մասնակցել է ԱՄՆ 16-րդ նախագահի կինը՝ Մերի Թոդ Լինքոլնը: Լոտի մեկնարկային արժեքը 8000-12.000 դոլար է:
Մյուս հետաքրքիր լոտը, որը մասնագետների կողմից գնահատվում է 100-150 հազար դոլար, ֆրանսիական ժամացույց է՝ Ջորջ Վաշինգտոնի քանդակով: Այն պատրաստվել է Փարիզում 1815-1819 թվականներին: Ժամացույցը նախատեսված է եղել բուխարու վրա դնելու համար:
Հաջորդը բրիտանացի թագուհի Աննայի աթոռն է, որը պատրաստված է ընկուզենու փայտից (1758թ.): Այն գնահատվում է 200-300 հազար դոլար:
Աճուրդը կկայանա սեպտեմբերի 25-ին:












































