Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում առնվազն հինգ մարդ դարձել է ահաբեկչության զոհ, վիրավորվել է 15 մարդ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Պայթյունի պատճառները պարզվում են: Տեղեկություններից մեկի համաձայն՝ պայթյունը կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը, իսկ ըստ մեկ այլ վարկածի՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայում:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011թ. շարունակվում է զինված հակամարտությունը: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:








































