Sunday, 21 06 2026
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

Ողջ Արևմուտքը կոչ է անում գտնել խնդրի խաղաղ հանգուցալուծման ճանապարհը. Լեհաստանի դեսպանը՝ ԼՂ զարգացումների մասին

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին անդրադարձել է հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով առաջացած լարվածությանը: Լրագրողների հետ զրույցում դեսպանը հղում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «Նրանք կոչ են արել վերադառնալ հարցի խաղաղ քննարկումներին: Ուրիշ ի՞նչ մենք կարող ենք ասել: Ողջ Արևմուտքը կոչ է անում գտնել խնդրի խաղաղ հանգուցալուծման ճանապարհը»,- ընդգծեց դեսպանը:

Դիտարկմանը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութն ապացուցում է, որ առաջինն ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական ընդհանուր հայտարարությունն են տարածել, դեսպանը պատասխանեց. ««Զենքերի երկխոսության» պայմաններում մենք պետք է որքան հնարավոր է չափավոր լինենք մեր հայտարարություններում, քանի որ ընդամենը մեկ անզգույշ խոսքը կարող է իրապես վտանգավոր լինել: Դա կարող է վտանգավոր լինել ոչ թե դեսպանների հաջորդ ընթրիքի համար, այլ խաղաղ բնակիչների կյանքի համար: Դիվանագետների մեկնաբանությունները պետք է ծայրահեղ չափավոր լինեն»:

Նովակովսկին հրաժարավեց մեկնաբանություն տալ բուլղարական թերթի հրապարակման վերաբերյալ, որում խոսուն փաստերով ապացուցվում է, որ Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել ահաբեկիչներին զենք մատակարարելու համար: Դեսպանն ասաց, որ տեղյակ է, որ բուլղարական մամուլում նման հրապարակում կա, սակայն չի կարդացել այն և չի կարող մեկնաբանել:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտելհրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմըկիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկայիննռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոցականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժըՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոցականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչիարդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում