Tuesday, 21 05 2024
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Սուտ եք ասում», «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց». լարված վիճակ՝ ԱԺ փոխխոսնակի ելույթի ժամանակ
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. թեկնածուն է Դավիթ Խաչատուրյանը
Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը
Լուրերի օրվա թողարկում 14։00

«Իշխանությունը վերարտադրվում է մեր բաժան-բաժան լինելու պատճառով»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Սանասարյանը։

-Ընթանում է «Սասնա ծռերի», զուգահեռ նաև Ժիրայր Սէֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի դատավարությունները՝ բավականին լարված մթնոլորտում։ Ի՞նչ միտում եք տեսնում։ Եվ կարծում եք՝ ընդդիմությունը ինչ-որ կերպ կարո՞ղ է սա օգտագործել երկրում գործընթացներ սկսելու համար։

Բացառապես քաղաքական դատավարություններ են ընթանում, դատավորները, մեղմ ասած, իրավիճակի տերը չեն։ Հրահանգներն իջեցված են, փորձում են իրականացնել, բայց «Սասնա ծռերը»,Սէֆիլյանը, Ներսես Պողոսյանը և մյուսներն ուղղակիորեն խաթարում են այդ շինծու, հեռախոսազանգերով իրականացվող դատավարությունների ամբողջ ընթացքը։

Երկրորդ հանգամանքը՝ Փայլակ Թևանյանի դեմ գործն է, միտում կա, որ նրան ևս քաղբանտարկյալ դարձնեն։ Նրանք, ովքեր մասնակցում են դատավարություններին, ակտիվություն են դրսևորում՝ նրանց վրա «գործ են կարում», այնպես ինչպես ժամանակին մեզ հետ են վարվել, և մինչ օրս այդ շինծու գործերն ընթացքի մեջ են։ Փորձելու են շարունակել այդ ամենը։ Փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելով՝ միտում կա նրանց հեռվացնել և չի բացառվում, որ հասնեն նրան, որ հանրային պաշտպանները ծառայություն մատուցեն «Սասնա ծռերին»։

Եթե անգամ ընդդիմադիր ուժերը չեն համակրում«Սասնա ծռերին», եթե անգամ չեն վերցնում այդ ճանապարհը՝ ոչ թե պետք է ասեին՝ ինչն են սխալ արել ծռերը՝ իրենք դատավորներ չեն, այլ կոնկրետ պետք է ժողովրդին ասեն՝ ինչպես պետք է այս իրավիճակից դուրս գալ։ Դա քաղաքական ուժերի ամենակարևոր առաքելությունը պետք է լինի։ Եթե պետք է պապանձվեն ու հարմարվեն այս իրավիճակին, ուրեմն թող պապանձվեն նաև «Սասնա ծռերի» վերաբերյալ իրենց գնահատականներում։ Ես նոր եմ Հայաստան վերադարձել, բայց հասցրել են ծոնոթանալ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսի հետ, նա կոնկրետ առաջարկ է արել։

– Այո՛, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է թավշյա հեղափոխություն իրականացնել, կարծում եք՝ այժմ կա՞ նման հնարավորություն։

– Հայաստանում միշտ այդ հողը կա, բայց կոնկրետ պահին քաղաքական ուժերը միշտ սեպարատ գործունեությամբ են զբաղվում։ Պետք է սահմանվի մեկ խնդիր՝ Հայաստանն այս իրավիճակից դուրս բերել՝ եթե դա չի արվում, եթե հարմարվում ենք՝ կարող ենք տարբեր հրապարակներից ելույթներ ունենալ, բայց ոչինչ չի փոխվի։ Հայաստանը տարիներ շարունակ արտակարգ իրավիճակում է գտնվում, ու քաղաքական ուժերը՝ եթե մնացել ենք այդպիսիք, որ ուզում են ինչ-որ բան փոխել երկրում՝ պետք է օրակարգ ձևավորեն։ Չեմ կարողանում հասկանալ այն գործիչներին, ովքեր ժողովրդին են մեղադրում, եթե դու չես կարողանում ժողովրդին ճանապարհ ցույց տալ, որը փոփոխության կտանի՝ դրա մեղավորը միայն դու ես։ Ժողովուրդը մեղավոր չէ, դուք կոչված եք նրա համար, որ այլընտրանքներ առաջարկեք, եթե այդ այլընտրանքները չեն աշխատում, քաղաքացին գնում է ընտրակաշառքի հետևից, ու պարզապես ասել, որ քաղաքացու մեղքն էր, որ իշխանությունը վերարտադրվեց՝ մեծագույն սխալ է։ Քաղաքական ուժերը կամ պետք է նոր մոտեցում ցույց տան, կամ ասպարեզից հեռանան։

-Մի կողմից նշեցիք, որ Հայաստանում կա թավշյա հեղափոխություն անելու հնարավորություն, մյուս կողմից՝ նույն առաջարկողներն ու սատարողները չեն մերժում զենքով պայքարը։ Չե՞ք կարծում, որ այդ երկու հանգամանքերն իրար բացառում են։

-Տարբեր հանգամանքներ կարող են իրար բացառել, պարտադիր չէ, որ համատեղ լինեն՝ ամեն մեկն իր ճանապարհը կարող է ունենալ։ Միջոցն էական չէ, էականն արդյունքն է՝ այն արդյունքը, որը Հայաստանին կարող է փոփոխություններ բերել։ Մեկը զենքով պայքարի, մյուսը՝ հացադուլի, էն մյուսը երթեր անելու կողմնակից է։ Էականն այն է, որ լինի արդյունք, որը կարդարացնի նպատակները։ Երբ խոսում ենք իրավունքի մասին՝ դրա մեջ մտնում են նաև ապստամբությունները, որոնք միջազգային իրավունքներով սահմանված են, որոնց տարբեր խարտիաների մաս է կազմում նաև Հայաստանը։

-Համակարգին դեմ մի հատվածը մասնակցում է ընտրությունների, մի մասը կողմ է զենքով պայքարին, մի այլ մաս թավշյա հեղափոխություն է անում, մի հատված կարող է սկսել անհնազանդության ակցիաներ։ Այսպես գլոբալ նպատակի հասնել հնարավո՞ր է։

-Դա կոնկրետ խնդիր է։ Գլոբալ արդյունք գրանցելու համար հասունություն է պետք բոլորիս, որ կարողանանք իրար լեզու հասկանալ։ Իշխանությունը վերարտադրվում է մեր բաժան-բաժան եղած վիճակի պատճառով։ Այնպես չէ, որ մենք ունենք խելացի իշխանություն, պարզապես ունեն առավելություն՝ լծակների առումով, իսկ նրանք ովքեր հայտարարել են, որ ռեժիմի դեմ են պայքարում՝ կարողանո՞ւմ են ժողովրդին այլընտրանք առաջարկել։ Երբ առաջարկեն ու ստանան վստահություն՝ մենք կլինենք բոլորովին այլ վիճակում, ուրիշ թեմաներ կքննարկենք։ Քանի դեռ դա չկա՝ ամեն մեկս ֆեյսբուքում, տարբեր ամբիոններում կարող ենք մեկը մյուսից սուր խոսքեր ասել, բայց դրանից ոչ մեկս ճշմարիտ չենք դառնում։ Եթե այդպես շարունակվի՝ մի քանի ուժ կունենա մանդատ, մի մասը չի ունենա, բայց իրականում սայլը տեղից չի շարժվի։

-Իսկ մտավախություն չկա՞, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միավորվելու վերաբերյալ առաջարկը կարող է նորից տալ «միավորվել հանուն միավորման» էֆեկտը։

Ես «նորից» ձևակերպումը չէի օգտագործի։ Բայց ամեն դեպքում և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ տարբեր գործիչներ փորձել են, նույն Ժիրայր Սէֆիլյանը, ում բանտարկեցին, նույն «Սասնա ծռերի» անդամներից տեսել եմ քաղաքական տարբեր պայքարներում, բայց տարբեր պատճառներով չի ստացվել։ Եթե նախկինում մի բան չի ստացվել՝ չի նշանակում, որ հետագայում էլ չի ստացվելու։ Պետք է նախկին փորձերից դասեր քաղել ու փորձել ավելի լավ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ես շուրջ վեց ամիս Հայաստանում չեմ եղել, հիմա դեռ «հետ գալու» գործըթնացի մեջ եմ, դեռ շատ լավ չեմ հասկանում՝ ով ինչպես է պատկերացնում անելիքները։ Այդ գործիչների հետ կարելի է խոսել և ավելի հստակ պատկերացում կազմել։

-Ձեր առաջիկա անելիքներն էլ այդ քննարկումների՞ց կախված կլինեն։

-Այո՛։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում