Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը բաց կթողնի 2 շաբաթ:
Հիշեցնենք, որ Ուոլքոթը մկանային վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպման նախավարժանքի ժամանակ:
Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրից հետո «Արսենալ»-ը վաստակած 12 միավորով առաջին տեղը կիսում է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հետ:







































