Կվադրոկոպտերը տեսանկարահանել է, թե ինչպես է դանիացի Պեր Եգոյը, ով ընտանիքի հետ հանգստանալիս է եղել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, օվկիանոսում 2 մետրանոց մուրճ-ձուկ բռնել: Այս մասին հայտնում է Fox 17-ը:
Տղամարդը ձկնորսությամբ է զբաղվել Պանամա-Սիթի-Բիչ քաղաքի լողափին: Նրա ամերիկացի ծանոթի խոսքով՝ հսկայական ձուկը բռնվել է կարթը ջուրը նետելուց անմիջապես հետո:
Յուրահատուկ որսը տեսնելու է գնացել հանգստացողների մեծ բազմություն: Ավելի ուշ բռնված ձկանը բաց են թողել օվկիանոս:









































