Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտնել է «արքայական ակումբ»-ում իր ապագայի մասին:
«Ես մինչև 2018 թվականը պայմանագիր ունեմ «Ռեալ»-ի հետ: Հուսով եմ, որ պայմանգրով նախատեսված պարտավորություններս կատարելու հնարավորություն կունենամ: «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ լինելը մեծ առավելություն է ցանկացած խաղացողի համար: Ես շարունակում եմ ջանասիրաբար մարզվել, ներդնել ողջ ներուժս: Կպահպանեմ ակումբի շահերը, որքան կարողանամ:
Որոշեցի մնալ այստեղ: Ակումբ են եկել նոր ֆուտբոլիստներ, ովքեր թանկարժեք տրանսֆերներ ունեն: Սակայն ես գիտեի, որ կարող եմ խաղալ»,-ասել է Դի Մարիան:








































